Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրայով անցնող անօդաչու թռչող սարք է խոցվել

Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրայով անցնող ԱԹՍ-ն ոչնչացվել է։ Այդ մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով անվտանգության աղբյուրներին։

 

«Պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարք է որսացվել և խոցվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա», - հաղորդում է գործակալությունը։

 

Ռոյթերսն ավելի վաղ հայտնել էր, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է լսվել։

Այս թեմայով
am