Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն

Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք հակամարտության կողմ չենք, ուստի Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման կամ ազատման գործողություններին ներկայիս համատեքստում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա օրերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կներկայացնի այն երկրների անունները, որոնք կմասնակցեն գործողությանը։

Այս թեմայով
am