Հրաման եմ տվել «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբն ուղարկել Միջերկրական ծով․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբը վերատեղակայել Միջերկրական ծովում։

 

BFMTV-ն մարտի 1-ին հաղորդել էր, որ «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբը Բալթիկ ծովից ուղարկվել են Միջերկրական ծովի արևելյան մաս։

 

Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող արդարացնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները, քանի որ դրանք, ըստ իրեն, խախտում են միջազգային իրավունքը։

 

«Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն դիվանագիտական ​​բանակցությունների վերսկսման դեպքում», - հայտարարել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ ցանկալի է հնարավորինս շուտ դադարեցնել հարվածները։

Այս թեմայով
am