ԱՄՆ-ը փակել է իր դեսպանատունը Լիբանանում
Միացյալ Նահանգները ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Բեյրութում՝ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին։ «gazeta․ ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական մեդիա հարթակում։
«Տարածաշրջանում շարունակվող լարվածության պատճառով Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը կփակվի։ Դեսպանատունը կհայտարարի, թե երբ կվերսկսի բնականոն գործունեությունը», - ասվում է հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ բոլոր նախատեսված և արտակարգ հյուպատոսական հանդիպումները չեղարկվել են։