Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող ամերիկյան ավիաբազային

Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազային, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Այս մասին հաղորդում են թելեգրամյան ալիքները։

«Պայթյուններ։ Ծուխ։ Շուրջբոլորը պատված է ծխով»,- նշել են ականատեսները։

Վնասի կամ հնարավոր կորուստների չափի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

Ինջիրլիքն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հիմնական ավիաբազաներից մեկն է Թուրքիայի հարավում, որը գտնվում է Ադանա քաղաքի մոտ: Այն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Մերձավոր Արևելքում գործողությունների համար:

Այս թեմայով
am