Իրանը հարձակվել է Իրաքում գտնվող ՆԱՏՕ-ի Վիկտորիա բազայի վրա
Իրանը հարձակվել է Իրաքում գտնվող Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ՆԱՏՕ-ի Վիկտորիա բազայի վրա։
Այս մասին հաղորդել է Իրանի հեռարձակման կորպորացիան:
Հաղորդագրության համաձայն՝ հարձակման ժամանակ խոցվել է ամերիկյան Palm Jet ինքնաթիռը և վնասվել է թռիչքուղին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բազան հարձակման է ենթարկվել երեք կամիկաձե անօդաչու թռչող սարքերով։
Հիշեցնենք, որ Իրանը «Ճշմարիտ խոստում 4» գործողությունն սկսել է ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ-ի փետրվարի 28-ի հարվածների։ Իրանի հրթիռային հարվածները թիրախավորել են ոչ միայն Իսրայելը, այլև տարածաշրջանի այն երկրները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Կատարը և Հորդանանը։