ԱՄՆ-ն` իրանական դպրոցին հարվածելու մասին
|
ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել է, որ «տեղյակ է Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցի վրա հարված հասցնելու մասին հաղորդագրություններից և ընդգծել է, որ նման հաղորդագրությունները «շատ լուրջ են ընդունվում և հետաքննվում են»։ Հոքինսը նաև նշել է, որ ԱՄՆ-ի ուժերը «կշարունակեն ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ չնախատեսված վնասի ռիսկը նվազագույնի հասցնելու համար», միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ն չի թիրախավորում քաղաքացիական անձանց։ |