Թել Ավիվի բնակիչները դատարկել են մթերային խանութները

Իրանի դեմ ամերիկաիսրայելյան ագրեսիայի առաջին իսկ րոպեներից  Թել Ավիվի բնակիչները գրոհել են մթերային  խանութները, մեծաքանակ գնումներ կատարել, որ սննդի և ջրի պաշարներ կուտակեն։ Մեծ հերթեր են գոյացել։ Այդ մասին «Ռիա Նովոստի»-ին պատմել են  իսրայելական առևտրի կենտրոններից մեկից։

«Մարդիկ չափազանց շատ էին, մեծաքանակ գնումներ էին կատարում: Ջուրը և առաջին անհրաժեշտության ապրանքները, ձավարեղենը, ձուն և կաթնամթերքը մեծ արագությամբ սպառվում էին»,- պատմել է մթերային խանութի աշխատակիցը։

Թել Ավիվի բնակիչների մեծ մասը այժմ գտնվում է ապաստարաններում, քանի որ իրանական հրթիռների պատասխան հարվածներից հետո օդային տագնապի ազդանշաններ են  անդադար հնչում։   

 

Այս թեմայով
am