Մոսկվայի չորս օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը

Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման վերաբերյալ, հաղորդում են Ռոսավիացիայի մամուլի ծառայությունից։

Մոսկվայի չորս օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Նախկինում սահմանափակումներ էին սահմանվել Ժուկովսկիում (Ռամենսկոյե) և Դոմոդեդովոյում։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

Մոսկվայի մատույցներում խփվել է հինգ անօդաչու թռչող սարք։ Վիրավորների կամ վնասների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

Այս թեմայով
am