Ռուս գեներալը կնոջն ուղարկել է ուկրաինացի զինվորների կտրած ականջների լուսանկար

49-ամյա ռուս գեներալ-մայոր Ռոման Դեմուրչիևը անձնական նամակագրության մեջ նկարագրել է ուկրաինացի զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Նյութերը ուսումնասիրել են «Սխեմաներ» և «Սիստեմա» հետաքննչական նախագծերը։

Հրապարակման համաձայն՝ Դեմուրչիևը կնոջնուղարկել է կտրած ականջների լուսանկար՝ այնուղեկցելով ցինիկ մեկնաբանություններով: Նամակագրության մեջ նա նաև նկարագրել է գերիների մահապատիժներն ու սպանությունները՝ դրանք չընկալելով որպես հանցագործություններ:

 Բացի դրանից, գեներալը գերիներին անվանել է ռազմական հակահետախուզության համար «նվերներ» և հիշատակել կտտանքների կիրառումը: Ռազմագերիների փոխանակման արդյունքում ազատ արձակվածներից մեկը հաստատել է, որ Դեմուրչիևի ենթակաները ծեծի և էլեկտրաշոկի են ենթարկել իրեն:

 Նամակագրության մեջ նաև նշվում է երեք բանտարկյալների սպանության մասին՝ նրանց հանձնվելուց հետո:

 Գեներալ-մայորի կոչում նրան շնորհել է ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը: Գեներալըշարունակում է մնալ ծառայության մեջ:

Այս թեմայով
am