Նյու Յորքում ձնաբքի և ցրտի պատճառով մահացել է 14 մարդ

Նյու Յորքում 14 մարդ է մահացել մի քանի օր շարունակվող ուժեղ ցրտի պատճառով։

ԱՄՆ-ի Հաշվետվությունների բյուրոյի տվյալներով՝ այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։ Նա ասել է, որ մահացածները գտնվել են փողոցներում, և բժիշկները որպես պատճառ ախտորոշել են ցրտահարությունը։

Մամդանին նշել է, որ սա քաղաքում ամենաուժեղ ցրտերից մեկն է։ Եղանակի պատճառով քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։

Քաղաքային պաշտոնյաները մեծացրել են անօթևանների համար նախատեսված կացարանների թիվը՝ ապաստան տալով ավելի քան 860 մարդու։

Այս թեմայով
am