ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն. Քոչարյան

ՀԱՊԿ-ի հետ հարաբերվելու խնդիր չկա ընդհանրապես. ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իրականում, ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանի հետ։ Սա արդեն խնդիր է մեզ համար։ Ի՞նչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք ՀԱՊԿ-ի հետ։ Հակառակը, արել ենք ամեն ինչ, որպեսզի այս պատկերը ստեղծենք։ Դու ամեն ինչ արել ես, որ քեզ վատ վերաբերվեն»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Այս թեմայով
am