Ես խնդիր չունեմ՝ թող խոսեն երկրի կործանման մասին. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, թե Հայաստանում միշտ խոսում էին գիտության ոլորտի կործանման մասին, իսկ հիմա խոսում են գիտության ոլորտի զարգացման նոր փուլի մասին։

Նիկոլ Փաշինյանը միջամտեց՝ կործանման մասին խոսում են բոլորը, իսկ նոր փուլի մասին՝ միայն իրենք։

«Ես խնդիր չունեմ՝ թող խոսեն կործանման մասին, թող խոսեն գիտության, երկրի, ամեն ինչի կործանման մասին, որովհետև դա շատ պոպուլյար թեմա է, բայց փաստն ուրիշ բանի մասին է ու, այո՛, մենք պետք է խոսենք, որովհետև դա մեր աշխատանքն է, մեր աշխատանքի արդյունքն է»,- նշեց նա։

 

Այս թեմայով
am