Երաշխիքը տանկը կամ զինվորը չէ». Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի անվտանգությունը գլոբալ առևտրային մատակարարման շղթաների մաս կազմելն է
«Երաշխիքը տանկը կամ զինվորը չէ». Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի անվտանգությունը գլոբալ առևտրային մատակարարման շղթաների մաս կազմելն է
«Տեսանք` տանկն ու զինվորը կանգնած էին, և ի՞նչ։ Եվ դրանից մեր անվտանգության մակարդակը ավելի լավացա՞վ։ Ընդհակառակը», - ասել է նա՝ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի օրը ելույթ ունենալով բարձրագույն սպայական կազմի առջև։
Փաշինյանը կարծում է` հենց որ Հայաստանի տարածքով սկսեն ապրանքներ տեղափոխել՝ արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ, դա անվտանգության երաշխիք կդառնա, քանի որ աշխարհում աճում է այն ուժերի և պետությունների թիվը, որոնք շահագրգռված են, որ իրենց ապրանքների մատակարարման շղթաները չընդհատվեն։