Ինչ ուզում է լինի՝ բանակի գոյությունը մեր հպարտությունն է. ՔՊ-ական

Ինչ ուզում է լինի՝ բանակի գոյությունը մեր հպարտությունն է, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։

«Տարին ոչ թե մեկ անգամ, այլ ամեն օր պետք է ապրենք այդ հպարտությամբ»,- նշեց նա։

Ըստ ՔՊ-ականի՝ հիշելով հանուն հայրենիքի նահատակվածներին՝ կառուցում ենք նաև մեր ապագա բանակի կարիքները, որը երկրի անվտանգության հիմնական երաշխավորն է։

Այս թեմայով
am