Հրազդանի քաղաքապետը հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի պաշտպաններին
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Հունվարի 27-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը, աշխատակազմի և Հրազդանի տարածաշրջանում տեղակայված N զորամասի հրամանատարության և զինծառայողների հետ միասին այցելեցինք Մաքրավան թաղամասում գտնվող համաքաղաքային հուշահամալիր:
Ծաղիկներ խոնարհեցինք բոլոր ժամանակներում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողին։
Խոնարհումով և խորին հարգանքով հիշեցինք մեր անմահացած հերոսներին՝ արժևորելով նրանց անձնազոհությունն ու անգնահատելի նվիրումը հայրենիքի անվտանգության և խաղաղության պահպանման գործում։
Նրանց սխրանքը հավերժ կմնա մեր ազգային հիշողության մեջ՝ որպես հայրենասիրության, նվիրվածության և քաջության վառ օրինակ։
Փառք ու հավերժ հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար զոհված բոլոր հերոսներին։