Մեր դաստիարակությունը հանկարծ չխառնեք, նախընտրական պրոցես է սկսվելու՝ հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը սպառնաց ընդդիմադիրներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ ամբիոնից կոշտ հայտարարությամբ հանդես եկավ՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի գործողություններին։ Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդունել է էթիկայի կանոնագիրք, ընդդիմադիրները «հանկարծ թող չսխալվեն»։

 

«Բոլորդ ձեր պատասխանն օրենքի սահմաններում ստանալու եք։ Մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք»,– հայտարարեց Սիմոնյանը։

 

ԱԺ նախագահը նաև զգուշացրեց, որ երկրում սկսվելու է նախընտրական գործընթաց, և կրկին ընդգծեց՝ ընդդիմությունը պետք է զգոն լինի և գործի օրենքի շրջանակում՝ նշելով․ «Հանկարծ չսխալվեք»։

 

Այս թեմայով
am