Դա պարզապես քարտեզ էր, ծրագիր չէր. Ուկրաինայի խաղաղության ԱՄՆ 28 կետանոց պլանը կրճատվել է
ԱՄՆ վարչակազմի` Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 22-ի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հետ զրույցում:
Ըստ ԱՄՆ նախագահի` շատ հանրապետականների կարծիքով, 28 կետից բաղկացած ԱՄՆ պլանի առաջին նախագիծը չափազանց բարենպաստ էր Ռուսաստանի համար։
Հարցին՝ արդյոք Վաշինգտոնը որևէ բան փոխե՞լ է, Թրամփը պատասխանել է. «Դա պարզապես քարտեզ էր, ծրագիր չէր։ Դա հայեցակարգ էր։ Կրճատեցինք մինչև 22 կետ: Դրանցից շատերի համար գտնվել են «շատ բարենպաստ» լուծումներ։ Այնպես որ, կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է ԱՄՆ նախագահը։