6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայում՝ Մարմարա ծովի շրջանում  տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Այն զգացվել է Ստամբուլում, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների, տուժածների կամ մահացածների մասին տեղեկություններ դեռևս չկան։

 

Այս թեմայով
am