Ես չեմ ասել, որ Պուտինի հետ հանդիպումը ժամանակի վատնում կլինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոշի՝ հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հաջորդ երկու օրվա ընթացքում:

Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա ընդգծել է, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Երբ լրագրողը պարզաբանում է խնդրել, Թրամփը պատասխանել է, որ հանդիպման անցկացման մասին որոշում կկայացնի առաջիկա երկու օրվա ընթացքում։

«Ես չեմ ասել, որ Պուտինի հետ հանդիպումը ժամանակի վատնում կլինի։ Այդ ճակատում շատ բան է կատարվում։ Մենք ձեզ որոշման մասին կտեղեկացնենք առաջիկա երկու օրվա ընթացքում», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Այս թեմայով
am