Կրեմլը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամության համար

Ռուսաստանը շնորհակալ է Միացյալ Նահանգներին խաղաղ կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք, իհարկե, շնորհակալ ենք ամերիկյան կառավարությանը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարված խաղաղ կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության համար», - լրագրողներին ասել է Պեսկովը։