Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրան խաղաղությունը խորհրդանշող աղավնու ոսկե արձանիկ է նվիրել:
Հոկտեմբերի 13-ին Իսրայելն ԱՄՆ նախագահին շնորհել է իր բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Նախագահի Պատվո մեդալը։ Իսրայելի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ այն շնորհվել է ի նշան Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ազատ արձակման գործում ամերիկացի առաջնորդի ունեցած ներդրման։