ԱՄՆ-ը 100 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներկրվող ապրանքների համար. Թրամփ

Չինաստանում շատ տարօրինակ բաներ են կատարվում. նրանք դառնում են ծայրաստիճան թշնամական և նամակներ են ուղարկում ամբողջ աշխարհին, որ ցանկանում են արտահանման վերահսկողություն սահմանել հազվագյուտ մետաղների հետ կապված բոլոր տեսակի ապրանքների նկատմամբ, նույնիսկ եթե դա չի արտադրվում Չինաստանում: Այդ մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ չի կարելի Չինաստանին թույլ տալ աշխարհը գերության մեջ պահել: «Բայց ԱՄՆ-ը նույնպես ունի մենաշնորհային դիրք՝ շատ ավելի ուժեղ, քան Չինաստանը»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ արդեն գործող տուրքերին զուգահեռ՝ նոյեմբերի 1-ից կամ ավելի շուտ ԱՄՆ-ը 100 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներկրվող ապրանքների համար: