Շարմ Էլ Շեյխում մեկնարկում են Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանը նվիրված բանակցությունները

Շարմ Էլ Շեյխում մեկնարկում են Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանը նվիրված բանակցությունները։ Հայտարարել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից։
Հանդիպման ժամանակ իսրայելական կողմը կգլխավորի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը:
Հիշեցնենք՝ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է զենքը հանձնել հատո ւկ մարմնին, որը կձեւավորվի եգիպտական եւ պաղեստինյան անվտանգության ուժերից՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Պաղեստինյան շարժման առաջնորդները շահագրգռված են, որպեսզի որքան հնարավոր է շուտ կատարեն Գազայի վերաբերյալ պլանի դրույթները, որը ծրագրել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը լիակատար կոչնչացվի, եթե այդ շարժման ներկայացուցիչները հրաժարվեն զիջել իշխանությունը և վերահսկողությունը Գազայի հատվածում։