Իլոն Մասկը դարձավ աշխարհի առաջին մարդը, ում կարողությունը երեկ գերազանցեց 500 միլիարդ դոլարը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը հասել է 500 միլիարդ դոլարի։ Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենի, X սոցիալական ցանցի սեփականատիրոջ և Neuralink նյարդատեխնոլոգիական ընկերության կարողությունը հասել է 500 միլիարդ դոլարի։

Forbes-ի գնահատականներով՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ Մասկի կարողությունը աճել է մինչև 500,5 միլիարդ դոլար։ Ամսագիրը Մասկի կարողության աճը պայմանավորում է կառավարության արդյունավետության գրասենյակի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու և բիզնեսին կենտրոնանալու նրա որոշմամբ։

Մասկը Forbes-ի միլիարդատերերի ցուցակում առաջին տեղում է։ Նրան հաջորդում են Oracle-ի նախագահ Լարի Էլիսոնը (351,6 միլիարդ դոլար), Meta Corporation-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը (246,1 միլիարդ դոլար), Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (233,2 միլիարդ դոլար) և Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը (204,6 միլիարդ դոլար)։

Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում է Մասկին. անցյալ տարվա դեկտեմբերին նա դարձավ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցեց 400 միլիարդ դոլարը։

Այս թեմայով
am