Դատարանը ժամանակավորապես արգելափակել է Լիզա Քուքին աշխատանքից ազատելու՝ Թրամփի փորձը

Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանըժամանակավորապես արգելափակել է Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի անդամ Լիզա Քուքին աշխատանքից ազատելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձը:

Այսպիսով, Քուքը կկարողանա շարունակել աշխատանքը ԱՄՆ կենտրոնական բանկիղեկավարությունում, քանի դեռ վիճարկում է նախագահի գործողությունները: Սակայն Սպիտակ տունը, ամենայն հավանականությամբ, արագ կբողոքարկի այդ որոշումը, գրում է The Wall Street Journal-ը:

Թրամփը Քուքին ազատել է աշխատանքից օգոստոսի վերջին՝ վկայակոչելով հիփոթեքայինխարդախության մեղադրանքները, որոնք նրա դեմ ներկայացրել էր ԱՄՆ բնակարանային ֆինանսավորման դաշնային գործակալության ղեկավար Բիլ Պուլտեն: Ավելի ուշԱՄՆ արդարադատության նախարարությունընախաքննություն է նախաձեռնել այդ գործով։

Քուքը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահի դեմ՝ հայտարարելով, որ Թրամփը«շինծու» պատճառ է ստեղծել իրեն աշխատանքից ազատելու համար՝ խախտելովԴաշնային պահուստային համակարգի մասին օրենքը, որի համաձայն նախագահը պետք է ապացուցի, որ կա կառավարիչների խորհրդի անդամին պաշտոնանկ անելու հիմնավոր պատճառ:  

Երեքշաբթի դաշնային դատավոր Քոբը բավարարել է Քուքի հայցը՝ արտակարգ որոշում կայացնելու վերաբերյալ, որը կարգելի նրան աշխատանքից ազատել իր գործի քննության ընթացքում: Դատարանը եզրակացրել է, որ հիփոթեքային վարկի դիմում ներկայացնելիս թույլ տրված խախտումների վերաբերյալ ենթադրությունները բավարար հիմք չեն օրենքով սահմանված կարգով Քուքին աշխատանքից ազատելու համար: Դատարանի կարծիքով՝ Քուքի հեռացման մեթոդը խախտել է պատշաճ ընթացակարգեր իրականացնելու նրա սահմանադրական իրավունքը։

Քուքը Դաշնային պահուստային համակարգի խորհրդում առաջադրվել է 2022 թվականին այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի կողմից: Նրա պաշտոնավարման ժամկետը խորհրդում լրանում է 2038 թվականին:

Այս թեմայով
am