Իսրայելը հարվածել է Կատարում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը. CNN

Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են որոտացել, քաղաքի որոշ հատվածներում ծխի սյուներ են բարձրացել։

CNN-ի տվյալով՝ պայթյունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ուղղված՝ Իսրայելի գործողությունների հետևանք են: Al Jazeera-ի տվյալով՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը ողջ է մնացել Դոհայում տեղի ունեցած հարձակումից հետո:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուն հայտարարել է, որ Թել Ավիվը ստանձնում է հարվածի պատասխանատվությունը: Իսրայելական ԶԼՄ-ներն էլ նշել են, որ Թել Ավիվը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Կատարի իշխանություններին Դոհայում գտնվող ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին հարվածելուց առաջ:

Կատարի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը՝ այն որակելով «վախկոտ»։ Մի շարք պետություններ, այդ թվում՝ Իրանը, Ղազախստանը, Հորդանանը, ևս դատապարտել են Իսրայելի գործողությունները:

Այս թեմայով
am