Նեթանյահուն Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ իրեն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հուլիսի 7-ին Սպիտակ տանը կայացած  հանդիպման ժամանակ հանձնելով համապատասխան նամակը:

«Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղարկված նամակը։ Այն Ձեզ առաջադրում է Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք»,- ասել է Նեթանյահուն։

Թրամփն անսպասելի է անվանել քայլը՝ նշելով. «Հատկապես քեզնից այն ստանալը չափազանց իմաստալից է։ Շատ շնորհակալ եմ»։

Այս թեմայով
am