ՌԴ-ում ազատ են արձակել ադրբեջանական համայնքի ղեկավարին
ՌԴ-ում ազատ է արձակվել Եկատերինբուրգում բերման ենթարկված ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Շահին Շիխլինսկին ազատ է արձակվել որպես վկա հարցաքննությունից հետո:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Շիխլինսկին և նրա որդին ձերբակալվել և տարվել էին Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտե՝ որպես վկա ցուցմունք տալու համար։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես էին ՌԴ իրավապահները փորձում ձերբակալել նրան, երբ փորձում էր մեքենայով հեռանալ։