«Իսրայել-Իրան հրադադարն անժամկետ է, այն կտևի հավերժ»․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտնել է իր ակնկալիքները, որ Իսրայելի և Իրանի միջև երկուշաբթի հայտարարված հրադադարը կտևի «հավերժ»։
«Կարծում եմ՝ հրադադարն անժամկետ է։ Այն հավերժ կտևի»,- ասել է նա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ձեռքբերման մասին։ Նրա խոսքով, հրադադարն արդեն ուժի մեջ է մտել և կողմերը չպետք է խախտեն այն։ Նշենք, սակայն, որ կողմերը պաշտոնապես դեռևս չեն հաստատել Թրամփի հայտարարությունը: