Իրանը հարվածել է Թել-Ավիվին, Իսրայելը՝ Թավրիզին
Իրանն առավոտյան հարվածներ է հասցրել Թել Ավիվին և Իսրայելի այլ քաղաքներին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը, իրենց հերթին, հարվածներ են հասցրել Թավրիզին։
Իսրայելի ՊԲ-ն հայտնել էր, որ իսրայելական ՀՕՊ-ն իրանական հրթիռների որս է իրականացնում երկրի հյուսիսում:
Mehr գործակալության տվյալներով՝ Թավրիզում զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել։
Թել Ավիվում նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով փլուզվել է 8-հարկանի շենք, հաղորդում է Fars գործակալությունը: