Հնդկական կործանված ինքնաթիռում գտնված բոլոր 242 անձինք զոհվել են

Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։

Այս մասին հայտնել են միջազգային լրատվամիջոցները:

Ըստ Air India-ի՝ օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, ինչպես  հայտնել ենք, մարդատար ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։

Կործանված ինքնաթիռը Air India-ի Boeing 787 Dreamliner-ն է, որն իրականացնում էր AI171 չվերթը Ահմեդաբադից Լոնդոն:

Ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել և վայրէջքից մի քանի վայրկյան անց կործանվել է:

Այս թեմայով
am