Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել

Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավում։

Մոսկվա-Երևան (JI 101) չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, օդում նրան փորձել են բուժօգնություն ցուցաբերել, իսկ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել անմիջապես մոտեցել է շտապօգնության 2 բրիգադ։

Ցավոք սրտի ուղևորի կյանքը չի հաջողվել փրկել և բժիշկները հենց օդանավում արձանագրել են վերջինիս մահը։

Մահացած ուղևորը եղել է միջին տարիքի տղամարդ։ Միջադեպի հետևանքով խուճապ չի առաջացել, վայրէջքից հետո ուղևորները հանգիստ դուրս են եկել օդանավից:

Այս թեմայով
am