Սիրիայի նոր ղեկավարը հանդիպել է քրիստոնյա հոգևորականների հետ

Սիրիայի դե-ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան երեքշաբթի հանդիպել է բարձրաստիճան քրիստոնյա հոգևորականների հետ:

«Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հանդիպել է Դամասկոսի քրիստոնեական համայնքի պատվիրակության հետ»,- ասվում է սիրիական գլխավոր հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության տելեգրամյան ալիքում։

Հայտարարությունն ուղեկցվել է Ալ-Շարաայի՝ կաթոլիկ, ուղղափառ և անգլիկան եկեղեցականների հետ հանդիպման լուսանկարներով:

Հրապարակված լուսանկարներից դատելով՝ հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը։

 

 

Այս թեմայով
am