2025 թվականին Ուկրաինայի հետ բանակցություններ կսկսվեն․ Մատվիենկո

Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ տարի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

«Ես կրկին իմ տեսակետն եմ հայտնում: Իհարկե, հաջորդ տարի կսկսվի բանակցային գործընթացը, անպայման: Բայց բանակցային գործընթացն, իմ կարծիքով, շատ դժվար է լինելու: Ցանկացած բանակցություններում հարկավոր է փոխզիջումներ փնտրել, բայց Ռուսաստանի կողմից հնչեցված հիմնական պայմանների խստիվ պահպանմամբ», – Մատվիենկոյի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա նշել է, որ «ստամբուլյան պայմանավորվածություններում, որոնք ձախողվեցին, ամրագրված է մեր մոտեցումների հիմքը, բազան»։

 

«Մենք ամենևին չենք զիջի: Մնացած ամեն բան մենք կարող ենք քննարկել երկխոսության ժամանակ, փոխզիջումներ փնտրել: Եվ մենք քանիցս ասել ենք, որ ցանկացած պահի մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց այն, ինչ անցել ենք Մինսկի համաձայնագրերի հետ, այլևս չի կրկնվի», – ասել է Դաշնային խորհրդի խոսնակը։

Այս թեմայով
am