Թրամփը սպասում է Պուտինի հետ հանդիպմանը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։

«Նախագահ Պուտինն ասաց, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ: Կսպասենք դրան, մենք պետք է վերջ տանք այդ պատերազմին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Արիզոնայում ԱՄՆ-ի «շրջադարձային կետ» համաժողովում:

Թրամփը Ուկրաինայի հակամարտությունն անվանել է «սարսափելի» և կրկնել, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը ներկայիս պետության ղեկավար Ջո Բայդենի փոխարեն, ապա այս հակամարտությունը տեղի չէր ունենա։

Այս թեմայով
am