ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի նկատմամբ․ Միլլեր

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ը առաջիկա շաբաթներին լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի։

«Մենք խորապես մտահոգված ենք վրացական ժողովրդավարության վիճակով։ Այն քայլերը, որոնք ձեռնարկում է «Վրացական երազանքը», խարխլում է ժողովրդավարությունը: Մենք լրացուցիչ միջոցներ ենք պատրաստում, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստվում է լրացուցիչ միջոցներ, այդ թվում պատժամիջոցներ ձեռնարկելու Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։

Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ մտցրեց Վրաստանի առնվազն 20 քաղաքացիների, այդ թվում՝ նախարարների, խորհրդարանի անդամների, իրավապահ եւ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների եւ մասնավոր անձանց նկատմամբ։

 

Այս թեմայով
am