«Ով ծնվում է ԱՄՆ-ում, դառնում է ԱՄՆ քաղաքացի. Ես կդադարեցնեմ դա». Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երդմնակալությունից անմիջապես հետո ծրագրում է վերացնել երկրի քաղաքացիության տրամադրման մասին պատկերացումը ծննդյան իրավունքով։
«Մենք պետք է դադարեցնենք դա: Միգուցեստիպված լինենք նորից դիմել ժողովրդին, բայց մենք պետք է դադարեցնենք դա։ Մենքմիակ երկիրն ենք, որ այդպես է անում։ Եթե ինչ-որ մեկը մեկ ոտքը դնում է մեր հողի վրա, ասում ենք. «Շնորհավորում եմ, դուք այժմ ԱՄՆքաղաքացի եք»: Մենք կդադարեցնենք դա, քանի որ դա հիմարություն է»,- ասել էնորընտիր նախագահը NBC-ին տվածհարցազրույցում:
Ծննդյան իրավունքով քաղաքացիությանմասին նորմը սահմանվել է 1868 թվականի Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ։ Այն փոխելու համար անհրաժեշտ է ստանալնահանգների երեք քառորդի համաձայնությունը։