Սիրիայի նոր կառավարիչները հանդիպել են հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Սիրիայում կառավարության նոր պատասխանատուները հանդիպել են  տեղի քրիստոնյա և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Հալեպում հրապարակվող հայկական «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

Նրա փոխանցմամբ՝   նոր կառավարիչների ներկայացուցիչներն ասել են, որ հարգում են քրիստոնյաների կրոնական առանձնահատկությունները։

«Տակավին ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ հասկանան,թե ինչպես է կառավարությունը գործելու։  Գործադիր մարմինը պետք է հաստատվի, որպեսզի պետական մարմիններն ամբողջությամբ գործեն, և կյանքն ավելի կառավարելի դառնա, բայց այս պահի դրությամբ  ապահով ենք, զինյալ ներկայություն չկա, մարդիկ փողոցներում հանգիստ շրջում են, հիմա հայ համայնքի համար կարևորը ապահովության երաշխիքն է»,- ասել է Պողիկյանը՝    ավելացնելով, որ Սիրկայի հայ համայնքը տարիների փորձառություն ունի երկրի տարբեր իշխանությունների հետ գործելու։

«Մեզ համար կարևոր է, որ պահպանված լինեն համայնքի իրավունքներն ու ապահովությունը, հարգեն հայերի կրոնական ու ազգային մշակութային առանձնահատկությունները», - ասել է  Զարմիկ Պողիկյանը։

Ինչ վերաբերում է կենցաղային խնդիրներին, ապա էլեկտրաէներգիան դեռևս մատակարարվում է գրաֆիկով՝ օրը մի քանի ժամով, ցուրտ է, ունեն ջեռուցման խնդիր, բայց  աստիճանաբար ակտիվություն է նկատվում, մարդիկ իրենց խանութներն ու գրասենյակները սկսում են բացել։

Այս թեմայով
am