Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար է նշանակել 27-ամյա Քերոլայն Լիվիթին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ապագա վարչակազմի մամուլի քարտուղար է նշանակել 27-ամյա Քերոլայն Լիվիթին:

Թրամփը հայտարարել է, որ Լիվիթը «հաղորդակցության արդյունավետ մասնագետ» է, ու վստահություն հայտնել, որ նա «կօգնի հասցնել ամերիկացի ժողովրդին ուղերձն այն մասին, թե ինչպես մենք Ամերիկան կրկին մեծ կդարձնենք»:

Լիվիթը կդառնա Սպիտակ տան պատմության մեջ ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը:

Այս թեմայով
am