Թրամփի նոր վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
«Ամերիկայի ձայն»․
«Նախևառաջ Ամերիկան» դոկտրինի մասին խոսելուց զատ, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի մանրամասնել, թե ի՞նչ տեսք է ունենալու ԱՄՆ արտաքին քաղաքականությունը իր նոր վարչակազմի օրոք։
Այդուհանդերձ, դիտորդները զգուշորեն նկատում են, որ ընտրություններում հաղթանակից հետո օտարերկրյա առաջնորդների հետ Թրամփի զրույցները վկայում են, որ նա, կարծես, նպատակ ունի հնարավորինս արագ կատարել իր նախընտրական խոստումները՝ վերջ տալու մերձավորարևելյան, ուկրաինական հակամարտություններին։
Դոնալդ Թրամփն ու նրա «Նախևառաջ Ամերիկան» արտաքին քաղաքական դոկտրինը վերադառնում են Սպիտակ տուն՝ Մերձավոր Արևելքում չդադարող արյունահեղության և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի ֆոնին:
«Ոչինչ չի խանգարի ինձ կատարել իմ նախընտրական խոստումները։ Մենք կդարձնենք Ամերիկան ապահով, ուժեղ, բարեկեցիկ, հզոր և կրկին ազատ»,- հայտարարել է Թրամփը։
Թրամփը Սպիտակ տուն ոտք կդնի գալիք տարվա հունվարի 20-ին, սակայն արդեն իսկ բանակցությունների մեջ է օտաերկրյա առաջնորդների հետ, ներառյալ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։