Մայա Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահական ընտրություններում

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է (55,04%)։ Նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն հավաքել է ձայների 44,96%-ը։ Այս մասին գրում է ТАСС-ը։

 

Նշվում է, որ այս տվյալները Մոլդովայի ԿԸՀ-ի կողմից հրապարակված քվեարկության նախնական արդյունքներն են՝ արձանագրությունների 98,92%-ի մշակումից հետո։

 

Մնում է հաշվել արտասահմանյան մի քանի ընտրատեղամասերի ձայները։ Բուն Մոլդովայում արձանագրությունների 100%-ը մշակվել է։

 

Ըստ ԿԸՀ-ի՝ երկրի ներսում բնակիչները հիմնականում քվեարկել են Ստոյանոգլոյի օգտին, որը հավաքել է 51,19%: Նա հաղթել է 36 մարզերից 19-ում։ Սանդուն ունի 48,81%:

Իր հերթին օտարերկրյա ընտրատեղամասերի արձանագրությունների 89,18%-ի մշակումից հետո Սանդուն առաջատարն է՝ 82,33% արդյունքով։ Ստոյանոգլոն ունի 17,67%։

Այս թեմայով
am