Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 500-ի
Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 500-ի։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրների։
«Ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ շուտով զոհերի թիվը կհասնի 500-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների աշխատակիցները Español թերթի հետ զրույցում հաստատել են, որ դեռևս կան շատ տարածքներ, որտեղ պետք է որոնումներ իրականացվեն:
Չի բացառվում, որ այնտեղ կարող են շատ մահացածներ լինել։