Վրաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունները մերկապարանոց են․ Կրեմլ

Վրաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունները մերկապարանոց են։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Մենք վճռականորեն մերժում ենք նման մեղադրանքները։

Դրանք արդեն շատ երկրների համար ստանդարտ բնույթ են կրում, գրեթե անմիջապես մեղադրում են Ռուսաստանին միջամտության մեջ։ Սադրանքները բացարձակապես մերկապարանոց են», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Այս թեմայով
am