«Ականատես ենք լինում ԱՄՆ պատմության ամենից լարված ընտրություններից մեկին»․ Սուրեն Սարգսյան
|
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մենք ականատես ենք լինում ԱՄՆ պատմության ամենից լարված ընտրություններից մեկին: Այս ընտրություններում թեկնածուների վարկանիշներն այնքան մոտ են, որ ամբողջությամբ տեղավորվում են վիճակագրական սխալի մեջ: Վարկանիշներն այնքան մոտ են, որ ցանկացած մեծ կամ միջին իրադարձություն կարող է ճակատագրական լինել երկու թեկնածուների համար էլ: Դա կարող է լինել Մերձավոր Արևելյան պատերազմն ու ամերիկյան աջակցությունը Իսրայելին, Նահանգներում մոլեգնող փոթորիկները (ի դեպ սրա բացասական ազդեցությունը Հարիսի շտաբում արդեն զգում են), կամ նույնիսկ ապօրինի միգրանտի կողմից կատարված միջին ծանրության մի հանցագործությունը: |
Աղբյուրը` Սուրեն Սարգսյան