Մակրոնը կոչ է արել չպատերազմել Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Լիբանանի ղեկավարությանը ջանքեր գործադրել՝ խուսափելու Իսրայելի հետ պատերազմից Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Նշվել է. որ պետության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և լիբանանյան բանակի հրամանատար Ժոզեֆ Աունի հետ։

Նա իր «խորը մտահոգությունն է հայտնել Լիբանանում պայթյունների շարքի կապակցությամբ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի»։ Մակրոնը նրանց զսպվածության ու չափավորության կոչ է արել։

Ելիսեյան պալատը հայտնել է նաև, որ Մակրոնը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Այս թեմայով
am