Ադրբեջանի բանակը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում

Նախիջևանում մարտավարական կրակահերթով տակտիկական զորավարժություններ են ընթանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Զորավարժությունների պլանի համաձայն՝ ստորաբաժանումները կատարել են կրակային դիրքեր զբաղեցնելու, մարտական ​​օգտագործման հրետանային համակարգերի պատրաստման և այլ առաջադրանքներ։

Իրական մարտական ​​պայմաններին համապատասխան անցկացված վարժանքների ընթացքում հրետանային ստորաբաժանումները ճշգրիտ կրակով հայտնաբերել և ոչնչացրել են կեղծ հակառակորդի պլանավորված և չնախատեսված թիրախները», - հայտնում են ադրբեջանական մամուլը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

 

Այս թեմայով
am