Իտալիայի քաղաքներում տրանսպորտը չկա․ վարորդները գործադուլ են անում

Իտալիայի հասարակական տրանսպորտի վարորդները գործադուլ են հայտարարել։

Հռոմում ավտոբուսներն ու մետրոն դադարեցրել են աշխատանքը առավոտյան ժամը 08։30-ից, մետրո տանող գետնանցումների մուտքերը արգելափակված են բարիկադներով։

Միլանում հասարակական տրանսպորտը դադարելու է երթևեկել երեկոյան 18։00-ից, գործադուլ է նաև Նեապոլում, Վենետիկում, Բոլոնիայում, Ֆլորենցիայում, Բարիում։

Վարորդները դժգոհ են այն հանգամանքից, որ ավելի վաղ գործատուներին ներկայացված իրենց պահանջները՝ բարելավել աշխատանքային պայմանները, արժանապատիվ աշխատավարձ վճարել, երկարացնել իրենց հետ աշխատանքային պայմանագրերը, ապահովել իրենց անվտանգությունը և այլն, չեն կատարվել։

Արհմիություններն իրենց հերթին են հայտարարություն տարածել՝ նշելով, որ քաղաքային տրանսպորտը վաղուց վատ վիճակում է՝ ներդրումների պակասի պատճառով։

Այս թեմայով
am