Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել, Սանոսյանը՝ զեկույց ներկայացրել

Օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ 
 

Քննարկվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում կատարվող բարեփոխումները և տարվող աշխատանքները։
 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

Այս թեմայով
am