ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանը ներկայացնող օլիմպիական մեդալակիրներին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Փարիզից մեդալով վերադարձած օլիմպիականներին։
«Շնորհավորում ենք ՀՀ-ն ներկայացնող օլիմպիական մեդալակիրներին, ովքեր Փարիզի օլիմպիական խաղերում արժանացան 3 արծաթյա և 1 բրոնզե մեդալի։ Կեցցե՛ք»,- նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Հայաստանը 33-րդ ամառային օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե, 1 բրոնզե՝
- Արթուր Դավթյան (մարմնամարզություն)
- Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ)
- Վարազդատ Լալայան (ծանրամարտ)
- Մալխաս Ամոյան (ըմբշամարտ)։
